Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.09.2014 | 00:02

Քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մե՛ր մեջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրավությունները։ Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։ Հետ վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ, և արդարությունը վերացավ նրանց միջից։


Եսայու 59. 12-15

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ